Իրանահայ «Զարթոնքը» կմասնակցի «Պարեր Էլբրուսի ստորոտին»<br /> միջազգային փառատօնին<br />


Իրանահայ «Զարթոնքը» կմասնակցի «Պարեր Էլբրուսի ստորոտին»
միջազգային փառատօնին

  • 29-09-2009 17:20:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ՆԱԼՉԻԿ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Պարեր Էլբրուսի ստորոտին» միջազգային փառատօնին մասնակցելու նպատակով Նալչիկ են ժամանել ստեղծագործական կոլեկտիվներ Ռուսաստանից, Իսպանիայից, Թուրքիայից, Իրանից եւ նոյնիսկ հեռաւոր Աֆրիկեան մայրացամաքից: Իրանից փառատօնին մասնակցում է «Զարթոնք» հայկական խումբը: Ինչպէս գրում է Analitika.at.ua-ն վկայակոչելով «Միր» հեռուստաընկերությունը, այդ թափով «Էլբրուսի ստորոտին» պարել են 15 տարի առաջ: Հենց այդ ժամանակ էլ, եւ դարձեալ Նալչիկում, կայացաւ առաջին ազգագրական փառատոնը: Որոշեցին վերհիշել եւ կրկնել միջազգային մակարդակի մեծ տոնը: Հարիւրաւոր արտիստներ, գործնականօրէն ողջ աշխարհից, ցուցադրում են պարարուեստի իրենց վարպետութիւնը: Հայկական «Զարթոնքը» կատարում է հայկական ժողովրդական պարեր, որոնք հատիկ առ հատիկ վերականգնվել են Թեհրանում: «Ես ինձ զգում եմ ինչպէս տանը, Հայաստանում: Այստեղ եւ բնութիւնը, եւ մարդիկ, եւ մշակոյթը` ամէն բան շատ նման է»,- նշեց Լեւոն Աւետիսեանը: Յատուկ հիւրերի համար ստեղծել են հնաոճ վարպետների քաղաք: Այստեղ փառատոնի մասնակիցները կարող են ծանօթանալ ոչ միայն կաբարդինների եւ բալկարների դեկորատիւ-կիրառական արուեստին, այլեւ ազգային տարազին եւ խաղերին, ինչպէս նաեւ ճաշակել կովկասեան խոհանոցի կերակրատեսակներ:
  -   Մշակոյթ