Հոկտեմբերի 31-ին կկայանայ համերգ «Երեւան-Կիեւ-տրանզիտ»<br /> նախագծի շրջանակում <br />


Հոկտեմբերի 31-ին կկայանայ համերգ «Երեւան-Կիեւ-տրանզիտ»
նախագծի շրջանակում

  • 29-09-2009 17:15:00   |   |  Մշակոյթ
ԿԻԵՎ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Նոր նախաձեռնութեան նպատակը ոչ միայն հայկական լաւագոյն երգերն են ուկրաինացի աստղերի կատարմամբ, այլեւ աստղային դուետ կազմած հայ եւ ուկրաինացի արտիստների նոր ստեղծագործական տանդեմը»: Այսպէս է Analitika.at.ua-ին մեկնաբանել նախագծի գործադիր պրոդիւսեր Էրիկ Անթառանյանը «Երեւան-Կիեւ-տրանզիտ» նախագծի էությունը: Երեւան-տրանզիտ նախագիծը մեկնարկել է 2004 թուականին եւ այսօր արդէն բրենդ է: Նախագծի պատմութեան առաջին էջը եղավ մեծ ժողովրդականութիւն վայելող հայ-ռուսական «Երեւան-Մոսկուա-տրանզիտ» նախագիծը: «Երեւան-Կիեւ-տրանզիտ» նախագծի շրջանակում համերգը կկայանայ Կիեւում, «Ուկրաինա» արուեստների ազգային պալատում հոկտեմբերի 31-ին:
  -   Մշակոյթ