Հարաւային Կորեայի նախագահի կարծիքով, իր երկիրը առաջինը<br /> կյաղթահարի համաշխարհային ճգնաժամը<br />


Հարաւային Կորեայի նախագահի կարծիքով, իր երկիրը առաջինը
կյաղթահարի համաշխարհային ճգնաժամը

  • 27-07-2009 17:01:00   |   |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարաւային Կորեայի նախագահ Լի Մեն Բաքի կարծիքով, աշխարհում իր երկիրը կարող է առաջինը յաղթահարել համաշխարհային տնտեսութեան խնդիրները: «Ես ենթադրում եմ, որ մեզ դեռ հարկ է որոշ ջանքեր գործադրել աճ ապահովելու համար, սակայն միանգամայն վստահ եմ, որ մենք կարող ենք վերականգնվել աշխարհի ցանկացած այլ երկրից աւելի վաղ: Ես չեմ ուզում ասել, թէ յատկապէս երբ դա տեղի կունենայ, բայց կարծում եմ, որ դրական տեղաշարժ իրադրութեան մէջ մեր քաղաքացիները կզգան բոլորից աւելի վաղ»,- յայտարարել է Լի Մեն Բաքը:
  -   Միջազգային