Չավեսը խոստացել է կրկնապատկել Վենեսուելայի բանակի<br /> զրահատանկային եւ հրետանային զորամասերը<br />


Չավեսը խոստացել է կրկնապատկել Վենեսուելայի բանակի
զրահատանկային եւ հրետանային զորամասերը

  • 24-07-2009 17:22:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը յայտարարել է երկրի պաշտպանունակութեան ամրապնդման ծրագրերի մասին` կապուած ամերիկեան զորակազմ տեղակայելու համար նոր ռազմական բազաներ ԱՄՆ-ին տրամադրելու հարեւան Կոլումբիայի որոշման հետ, ինչը Կարակասը գնահատում է իբրեւ «իմպերիալիստական սպառնալիք», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Ալլո, նախագահ» հեռուստառադիոհաղորդման ժամանակ, որին մասնակցել են Վենեսուելայի ռազմական ակադեմիայի շրջանաւարտները, Չավեսը նշել է զրահատանկային եւ հրետանային զորամասերը «առնուազն կրկնապատկելու» անհրաժեշտութեան մասին: Չավեսը ասել է, որ յունիսին Մոսկուա կատարած այցի ժամանակ փոխնախագահ Ռամոն Կարրիսալեսը Ռուսաստանի ղեկավարութեանն է փոխանցել իր անձնական ուղերձը, որով հաղորդւում է այդ ծրագրերի մասին:
  -   Միջազգային