Հաստատուեց «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին<br /> Հայաստանի մասնակցութեան միջոցառումների ծրագիրը<br />


Հաստատուեց «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին
Հայաստանի մասնակցութեան միջոցառումների ծրագիրը

  • 02-07-2009 18:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան յուլիսի 2-ի նիստում հաստատուեց 2010թ.-ի մայիս-հոկտեմբերին Չինաստանի Շանհայ քաղաքում կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կեանք» խորագրով «Շանհայ էքսպո - 2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցութեան միջոցառումների ծրագիրը: Ինչպէս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, ծրագրի ընդհանուր արժէքը 560 մլն դրամ է (մօտ 1,55 մլն ԱՄՆ դոլար): Այն ներառում է Հայաստանը ներկայացնող ցուցահանդեսային տաղաւարի ձեւաւորումը, կահավորումը եւ սպասարկումը, սպասարկող անձնակազմի ծախսը: Բացի դրանից, 650 հազար դոլարի տեխնիկական օժանդակություն կտրամադրի նաեւ Չինաստանի կառավարութիւնը: Վարչապետ Տիգրան Սարգսեանը չբացառեց, որ ստիպուած լինեն աւելացնել այդ ծախսերը, քանի որ ցուցահանդէսի ընթացքում` սեպտեմբերի 21-ին, նախատեսւում է նշել Հայաստանի անկախութեան օրը եւ ներկայացնել «Սպարտակ» բալետը: Վարչապետը ՀՀ Մշակոյթի նախարարութեանը յանձնարարեց կազմել Հայաստանի ազգային օրուայ մշակոյթային ծրագիրը, որը պէտք է ներկայացուի նաեւ չինական կողմին: Տ.Սարգսեանը նշեց նաեւ, որ անհրաժեշտ է ցուցահանդէսի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքերում ներգրաւել նաեւ Սփիւռքի նախարարութեանը:
  -   Տնտեսութիւն