Ըստ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրէնի, անհրաժեշտ է<br /> ճանապարհաշինութեան ֆինանսաւորման այլ աղբիւրներ գտնել<br />


Ըստ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրէնի, անհրաժեշտ է
ճանապարհաշինութեան ֆինանսաւորման այլ աղբիւրներ գտնել

  • 16-06-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամեակների մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) տնօրէնների խորհրդի յունիսի 10-ի որոշման վերաբերեալ Հայաստանը դեռեւս պաշտօնական նամակ չի ստացել: Այս մասին «Հազարամյակի մարտահրաւեր հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ) ծրագրի շահառուների խորհրդի յունիսի 16-ի նիստում յայտարարեց «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը: Յիշեցնենք, որ ՀՄԿ-ի տնօրէնների խորհրդի որոշմամբ Հայաստանի ճանապարհների կառուցման ու վերականգման ծրագրի ֆինանսավորումը չի վերսկսուի: Ըստ ՀՄԿ-ի պաշտօնական հաղորդագրութեան, ֆինանսաւորման այս կասեցումը պայմանաւորուած է ՀՀ կառավարութեան գործողութիւններով, որոնք չեն բխում ժողովրդավարական կառավարման խթանման ՀՄԿ-ի սկզբունքներից: «Չեմ կարծում, որ Խորհուրդն ապագայում այս հարցին վերստին անդրադարձ կկատարի»,- ասել է ՀՄԿ-ի գլխաւոր գործադիր տնօրէն Ռոդնի Բենտը: Ա.Յովսէփեանի խօսքերով, ՀՄԿ-ից պաշտօնական նամակ ստանալուց յետոյ միայն պարզ կդառնայ, թէ ինչ միջոցառումներ պէտք է ձեռնարկուեն ծրագրի կասեցման կամ սառեցման ուղղութեամբ: ՀՄՀ-Հայաստան ծրագրով Գիւղական ճանապարհների վերականգման ֆինանսավորումը կազմում էր ընդհանուր գումարի մօտ 25%-ը: Այսինքն, 235 մլն 650 հազար դոլարից գիւղական ճանապարհների շինարարութեանը յատկացուած էր 64 մլն դոլար: Ընդհանուր առմամբ նախատեսւում էր հանրապետութեան գրեթէ բոլոր մարզերում վերանորոգել 273 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ: Ա.Յովսէփեանը յայտնեց, որ մինչ օրս ՀՀ կառավարութիւնից ստացուած 16,8 մլն դոլարով իրականացւում են այդ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, սակայն յունիսի վերջին պետբիւջէից յատկացուած ֆինանսավորումը ամբողջութեամբ կը սպառուի: Պատասխանելով այն հարցին, թէ ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկուեն ճանապարհների արդէն սկսուած վերանորոգման աշխատանքները տրամաբանական աւարտին հասցնելու համար, Ա.Յովսէփեանը ասաց, որ պէտք է ֆինանսաւորման այլ աղբիւրներ գտնել, որպէսզի արդէն սկսած աշխատանքները աւարտուեն, քանի որ դրանից տուժում է թէ' տրանսպորտի երթեւեկութիւնը, թէ' տեղի բնակչութիւնը:
  -   Տնտեսութիւն