Հայաստանում ՏՏ ծառայութիւնների ծաւալն աճել է 7,2%-ով, իսկ<br /> կապի ծառայութիւններինը` 1,9%-ով<br />


Հայաստանում ՏՏ ծառայութիւնների ծաւալն աճել է 7,2%-ով, իսկ
կապի ծառայութիւններինը` 1,9%-ով

  • 16-06-2009 12:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-ապրիլին Հայաստանում մատուցուել են տեղեկատուական տեխնոլոգիաների բնագաւառի 6 մլրդ 374 մլն դրամի (մօտ 17,67 մլն ԱՄՆ դոլար) ծառայութիւններ, որոնց ծաւալը նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ աճել է 7,2%-ով: Այս տարուայ առաջին չորս ամիսներին մատուցուել են հետազօտութիւնների եւ մշակումների ոլորտի 578 մլն դրամի ծառայութիւններ, որոնց ծաւալը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 8,4%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2009թ.-ի յունուար-ապրիլին կապի ծառայութիւններից ստացուած հասոյթն, ընթացիկ գներով, կազմել է 50 մլրդ 43,5 մլն դրամ, որը 2008թ.-ի յունուար-ապրիլի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 1,9%-ով: Այս տարուայ առաջին չորս ամիսներին հանրապետութիւնում արտադրուել են 475 համակարգիչներ` 2008թ.-ի նոյն ժամանակահատուածի 1063-ի դիմաց, կամ` նուազումը կազմել է 55,3%:
  -   Տնտեսութիւն