Եարոսլաւլում տեղի ունեցաւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական յանձնաժողովի 20-րդ նիստը


Եարոսլաւլում տեղի ունեցաւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական յանձնաժողովի 20-րդ նիստը

  • 22-04-2011 13:02:58   | Ռուսաստան  |  Քաղաքական
Ապրիլի 20-ին ՌԴ Եարոսլաւլ քաղաքում տեղի ունեցաւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական յանձնաժողովի 20-րդ նիստը, որի համանախագահներն են ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների յանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը եւ ՀՀ ԱԺ Մարդու իրաւունքների եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարեանը: Համապատասխան հաստատուած օրակարգին նիստում քննարկուել են ՌԴ եւ ՀՀ միջեւ հումանիտար համագործակցութեան մի շարք հարցեր, որի արդիւնքում կողմերն ընդունել են որոշումներ ուղղուած երկու երկրների միջեւ հումանիտար համագործացկութեան ընդլայնմանը` խթանելով ռուսաց լեզուի տարածումը Հայաստանում, մշտական բնոյթ կրող համատեղ ֆորումների, ցուցահանդէսների եւ այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպէս նաեւ ներգրաւելով մասնաւոր սեկտորը, գիտութեան բնագաւառն ու կրթական հաստատութիւնները: Յանձնաժողովը հաստատել է 19-րդ նիստում կազմուած հայ-ռուսական միջխորհրդարանական յանձնաժողովի ներքոյ փորձագիտական խորհրդի աշխատակարգն ու խորհրդի կազմը, ինչպէս նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք միջխորհրդարանական յանձնաժողովի 21-րդ նիստի քննարկուելիք հարցերը: ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի 20-րդ նիստին մասնակցում էին միջխորհրդարանական յանձնաժողովի հայկական եւ ռուսական կողմի անդամները, Եարոսլաւլի մարզի նահանգապետ Ս.Վախկուրովը, Եարոսլաւլի մարզային Դումայի նախագահ Վ.Ռոգոցկին, Ռդ-ում ՀՀ դեսպանութեան դեսպանորդ Ռ.Անանեանը, ինչպէս նաեւ ՀՀ եւ ՌԴ գործադիր մարմնինների, հասարակական կազմակերպութիւնների, Զլմ-ների ներկայացուցիչներ եւ մշակոյթի գործիչներ։
  -   Քաղաքական