Իսրայելի նախագահը յայտարարել է Պաղեստինի ճանաչման<br /> անհրաժեշտութեան մասին<br />


Իսրայելի նախագահը յայտարարել է Պաղեստինի ճանաչման
անհրաժեշտութեան մասին

  • 12-06-2009 17:39:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը յայտարարել է, որ իր երկրին հարկ է համաձայնել պաղեստինեան պետութեան կազմաւորմանը ժամանակաւոր սահմաններով: Ըստ Պերեսի, դա քայլ կլինի պաղեստինա-իսրայելական հակամարտութեան լուծման ճանապարհին: Իսրեայլի կառավարութիւնը չի մեկնաբանել իրենց նախագահի յայտարարութիւնը, հաղորդում է BBC-ն: «Հաարեց» պարբերականը, վկայակոչելով Իսրայելի կառավարութեան ղեկավարի շրջապատի ներկայացուցիչների, հաղորդել է, որ վարչապետ Բենիամին Նեթանեահուն կարող է կիրակի յայտարարել «երկու ժողովուրդների համար երկու պետութիւն» սկզբունքի ճանաչման մասին` իբրեւ պաղեստինցիների հետ հակամարտութեան կարգաւորման վերջնական նպատակ:
  -   Միջազգային