Ռուսաստանը երրորդ տեղն է գրաւում աշխարհում հերոինից<br /> կախուածութեան առումով<br />


Ռուսաստանը երրորդ տեղն է գրաւում աշխարհում հերոինից
կախուածութեան առումով

  • 12-06-2009 17:36:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը հերոինից կախուածութեան առումով աշխարհում գրաւում է երրորդ տեղը: Այս մասին լրագրողներին յայտարարել է ահաբեկչութեան եւ անդրազգային կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարում միջազգային համագործակցութեան հարցերի գծով ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչ Անատոլի Սաֆոնովը: «Պարզ է, որ Ռուսաստանը Իրանից յետոյ հերոինից կախուածութեան առումով գտնւում է եռեակում: Դա մեծ եւ սուր խնդիր է մեզ համար»: Անհրաժեշտ է փնտրել նարկոագրեսիան ճնշելու արդիւնաւէտ ուղիներ, ընդ որում միջազգային մակարդակով»,- նշել է Սաֆոնովը: «Անհրաժեշտ է մշակել նարկոսպառնալիքի դէմ պայքարի միջազգային կոնւենցիայ»,- աւելացրել է նա: Խօսելով դեղաթույնի Ռուսաստան փոխադրման ուղիների մասին` Սաֆոնովը նշել է Աֆղանստանի իրադրութիւնը, որտեղ «հերոինի արտադրութիւնը 2 հազարից հասել է 8 հազար տոննայի, ինչը կազմում է այդ թմրադեղի համաշխարհային արտադրութեան 96 տոկոսը»:
  -   Միջազգային