Հայաստանեան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

21-01-2020 11:19:34   |   |  Մամլո հաղորդագրություն
 
 
Յունուարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ հայաստանեան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով:



 
Ժողովի ընթացքում քննարկուեցին թեմերում հոգեւ
որ կեանքի վերաշխուժացմանն ուղղուած ծրագրերին եւ հովուական առաքելութեան զօրացմանը վերաբերող հարցեր
 
Անդրադարձ կատարուեց հոգեւոր հովիւների ծառայութեանը, թեմերում առկայ կարիքներին եւ եկեղեցականների առջեւ ծառացած հիմնական մարտահրաւէրներին
 
Մտքեր փոխանակուեցին նաեւ եկեղեցականների պատրաստութեան, հոգեւոր-կրթական հաստատութիւնների սաների ընդունելութեան եւ կրթութեան բարելաւման վերաբերեալ
 
 
Քննարկումներ ծաւալուեցին եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների համատեքստում կարգաւորման ենթակայ խնդիրների շուրջ
 
Ժողովականները կարեւորեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբերի հետեւողական աշխատանքը` ի նպաստ հայրենի երկրի եւ բարեպաշտ ժողովրդի
 
 
Անդրադարձ կատարուեց նաեւ «Քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների խումբ» անուան տակ հանդէս եկող հասարակական որոշ կազմակերպութիւնների կողմից «ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին» ընդառաջ պատրաստուած զեկոյցին
 
 
Եպիսկոպոսաց հաւաքի կողմից արձանագրուեց, որ յիշեալ զեկոյցում տեղ են գտել մի շարք խնդրահարոյց գնահատականներ եւ դիտարկումներ
 
Բացարձակապէս անընդունելի ու դատապարտելի նկատուեց զեկոյցում Հայ Եկեղեցու դերի եւ առաքելութեան ոչ ճշգրիտ եւ նենգափոխուած ներկայացումը, որը ինքնին խտրականութեան եւ ատելութեան դրսեւորում է Հայ Եկեղեցու եւ նրա` թուով ճնշող մեծամասնութիւն հանդիսացող հետեւորդների նկատմամբ
 
 
Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնայատուկ կարգավիճակը բացարձակօրէն չի ենթադրում կրօնական կազմակերպութիւնների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապէս Հայ Եկեղեցու թէ՛ անցեալի եւ թէ՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետութեան եւ նրա քաղաքացիների կողմից
 

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին