Մեծ Բրիտանիայում արդարացուել է Չինաստանի վարչապետի վրայ կոշիկը<br /> նետած ուսանողը<br />


Մեծ Բրիտանիայում արդարացուել է Չինաստանի վարչապետի վրայ կոշիկը
նետած ուսանողը

  • 03-06-2009 15:57:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանացի ուսանողը, որ կոշիկը նետել էր Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի վրայ, երբ նա ելոյթ էր ունենում Քեմբրիջի համալսարանում այս տարուայ փետրուարին, Մեծ Բրիտանիայում անմեղ է ճանաչուել դատարանի կողմից, հաղորդում է BBC-ն: Ուսանող Մարտին Յանկեն իր արաքը կոչել է ընդդիմութեան եւ բողոքի ակտ ընդդէմ Մեծ Բրիտանիայում վարչապետի ներկայութեան: Ըստ նրա, դրան նա վճռել է գնալ նշանաւոր այն դէպքից յետոյ, երբ իրաքցի լրագրողը կօշիկները շպրտել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի վրայ: Դատաքննութիւնը վարող դատաւորը ասել է, որ գործում բաւարար յանցանշաններ չեն գտել պնդելու համար, որ Յանկեն իր գործողութիւններով ցանկացել է վիրաւորել չինացի վարչապետին: Յիշեցնենք, որ մարտի 12-ին Իրաքի դատարանը իրաքեան «Ալ-Բաղդադիա» մասնաւոր հեռուստաալիքի լրագրող Մունթազեր ալ-Զեյդիին, որը անցած տարեվերջին իր կօշիկները շպրտել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի վրայ, դատապարտեց երեք տարուայ ազատազրկման:
  -   Միջազգային