ԱՄՆ-ՉԺՀ առաջին գագաթնաժողովը կանցկացուի Վաշինգտոնում<br />


ԱՄՆ-ՉԺՀ առաջին գագաթնաժողովը կանցկացուի Վաշինգտոնում

  • 03-06-2009 15:36:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ՉԺՀ առաջին գագաթնաժողովը կկայանայ յուլիսի վերջին շաբաթում Վաշինգտոնում: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, ասւում է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայտների համատեղ յայտարարութեյան մէջ: Երկօրեայ հանդիպման ժամանակ կքննարկուեն երկու երկրների փոխհարաբերությունների բարելաւմանն ու տնտեսական համագործակցութեան ակտիւացմանն ուղղուած միջոցառումները: ՉԺՀ ղեկավարութեան ներկայացուցիչների պատուիրակութեանը կընդունի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, նշւում է յայտարարութեյան մէջ:
  -   Միջազգային