ԱՄՆ-ՉԺՀ առաջին գագաթնաժողովը կանցկացուի Վաշինգտոնում
03-06-2009 15:36:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ՉԺՀ առաջին
գագաթնաժողովը կկայանայ յուլիսի վերջին շաբաթում Վաշինգտոնում: Այս
մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, ասւում է
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար
Թիմոթի Գայտների համատեղ յայտարարութեյան մէջ:
Երկօրեայ հանդիպման ժամանակ կքննարկուեն երկու երկրների
փոխհարաբերությունների բարելաւմանն ու տնտեսական համագործակցութեան
ակտիւացմանն ուղղուած միջոցառումները: ՉԺՀ ղեկավարութեան
ներկայացուցիչների պատուիրակութեանը կընդունի ԱՄՆ-ի նախագահ Բարաք
Օբաման, նշւում է յայտարարութեյան մէջ: