ԿԺԴՀ-ն յունիսին կարձակի մեծ հեռաւորութեան բալիստիկ հրթիռներ<br />


ԿԺԴՀ-ն յունիսին կարձակի մեծ հեռաւորութեան բալիստիկ հրթիռներ

  • 02-06-2009 19:37:00   |   |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիւսիսային Կորեան մտադիր է ընթացիկ տարուայ յունիսի երկրորդ տասնօրեակում իրականացնել բալիստիկ հրթիռի նոր արձակում, հաղորդել են Տոկիոյի ԶԼՄ-ները` վկայակոչելով Հարաւային Կորեայի իշխանական կառոյցների ներկայացուցիչների: Այդ աղբիւրները, մասնաւորապէս, պնդում են, որ ԿԺԴՀ-ում «սկսել են նախապատրաստուել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման , ինչը հաստատւում է մի շարք նշանների բացայայտման օգնութեամբ»: Նրանց կարծիքով, նախապատրաստութիւնը «նրա ակտիւացման դէպքում կարող է աւարտուել յունիսի երկրորդ տասնօրեակում»:
  -   Միջազգային