Սլովակիան սպառնում է գործարկել խորհրդային միջուկային<br /> ռեակտորը<br />


Սլովակիան սպառնում է գործարկել խորհրդային միջուկային
ռեակտորը

  • 02-06-2009 19:35:00   |   |  Միջազգային
ԲՐԱՏԻՍԼԱՒԱ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սլովակիան յայտարարել է, որ էներգետիկական ճգնաժամը կարող է հարկադրել իրեն գործարկելու խորհրդային հին միջուկային ռեակտորը, որ կանգնեցուել է 2008 թուականին, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: «Ես չեմ կարող բացառել այդ տարբերակը: Եթէ Սլովակիան էլեկտրականության կարիք զգա, երկրի համար աւելի կկարեւորվեն լոյսն ու ջերմութիւնը, քան ԵՄ-ի հետ համաձայնութիւնը»,- յայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն: Սլովակիան VVER-440/230 տիպի իր միջուկային ռեակտորի աշխատանքը դադարեցրել է 2008թ. դեկտեմբերի 31-ին` կատարելով Եւրոպական միութեանն անդամակցելու պայմաններից մէկը:
  -   Միջազգային