Աւելացուած արժէքի հարկի գերավճարների վերադարձի համար<br /> կյատկացուի 15 մլրդ դրամ<br />


Աւելացուած արժէքի հարկի գերավճարների վերադարձի համար
կյատկացուի 15 մլրդ դրամ

  • 29-05-2009 20:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութիւնը մայիսի 29-ի նիստում որոշում ընդունեց 15 մլրդ դրամ (մօտ 405,5 մլն ԱՄՆ դոլար) յատկացնել արտահանողներին աւելացուած արժէքի հարկի (ԱԱՀ) գերավճարների վերադարձի համար: Ըստ ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանի, դա իրական աջակցութիւն կլինի յատկապէս արտահանման ուղղուածութեամբ տնտեսվարողներին: Վարչապետ Տիգրան Սարգսեյանի խօսքերով, այս որոշման ընդունումը կնպաստի օպերատիւ կերպով գերավճարների վերադարձմանը, ինչի արդիւնքում տնտեսվարող սուբյեկտները կավելացնեն իրենց շրջանառու միջոցները: Ըստ վարչապետի, սա հակաճգնաժամային բնոյթ ունեցող քայլ է եւ շատ կարեւոր, քանի որ ԱԱՀ-ի գերավճարների վերադարձման ցանկացած օրուայ ուշացումը խնդիրներ է ստեղծում տնտեսվարողների համար:
  -   Տնտեսութիւն