Հայաստանում կմշակվի Մարդու իրաւունքների պաշտպանութեան<br /> ազգային ծրագիր <br />


Հայաստանում կմշակվի Մարդու իրաւունքների պաշտպանութեան
ազգային ծրագիր

  • 29-05-2009 19:00:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների պաշտպանութեան ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը, որում ընդգրկուած են շահագրգիռ բոլոր գերատեսչութիւնների, Եվրոխորհրդի, Եւրոմիութեան, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ եւ փորձագետներ, մայիսի 29-ին գումարել է իր անդրանիկ նիստը: Այն վարել է Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար, Եւրոպական կառոյցների հետ Հայաստանի համագործակցութիւնը համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարեանը: Նիստում քննարկուել են ծրագրի մշակման հետ կապուած աշխատանքային հարցեր: Ա.Բաղդասարեանն առաջարկել է եռամսյա ժամկէտում քննարկման ներկայացնել ծրագրի ընդհանուր դրոյթները, իսկ տարեվերջին լրամշակուած փաստաթուղթը ներկայացնել մարդու իրաւունքների պաշտպանին` այլ երկրների իր գործընկերների հետ համապատասխան եզրակացութիւն ձեւաւորելու համար: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանն ուշադրութիւն է հրաւիրել մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում օրենսդրական փոփոխութիւնների անհրաժեշտութեան խնդրին: Ինչպէս նշուած է Ազգային անվտանգութեան խորհրդի մամուլի գրասենեակի հաղորդագրութիւնում, ըստ հանրապետութեան նախագահի հրամանագրի` Մարդու իրաւունքների ազգային ծրագիրը պէտք է հաստատուի 2010թ.-ին, իսկ 2011թ.-ին պէտք է մեկնարկի ծրագրի իրականացումը:
  -   Մարդու իրաւունքներ