ՌԴ-ում գործում են գրեթէ 200 ծայրայեղական միաւորումներ<br />


ՌԴ-ում գործում են գրեթէ 200 ծայրայեղական միաւորումներ

  • 29-05-2009 16:01:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի տարածքում գործում են մօտ 200 ծայրայեղական ուղղուածութեան միաւորումներ` մօտ 10 հազար մարդ թվաքանակով, յայտնել է ՌԴ գլխաւոր դատախազութեան դաշնապետական անվտանգութեան, ազգամիջեան յարաբերութիւնների եւ ծայրահեղականությանն հակազդման մասին օրէնքների կատարման վերահսկման վարչութեան պետ Վեաչեսլաւ Սիզովը: «Վերջին տարիներին նկատւում է ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի հարուցմանն ուղղուած հանցագործությունների կայուն աճ: Այսպէս, 2008 թուականին Ռուսաստանում գրանցուել է ծայրայեղական ուղղուածութեան 460 հանցագործութիւն, իսկ ընթացիկ տարուայ չորս ամիսներին արդէն 187: Առկայ տուեալներով, Ռուսաստանում հաշււում է մինչեւ 10 հազար մարդ թվաքանակով մօտ 200 ծայրայեղական ուղղուածութեան միաւորում»,- ասել է Սիզովը:
  -   Միջազգային