Կալիֆոռնիայի գերագոյն դատարանը արգելել է միասեռ<br /> ամուսնութիւնները<br />


Կալիֆոռնիայի գերագոյն դատարանը արգելել է միասեռ
ամուսնութիւնները

  • 27-05-2009 15:01:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆոռնիայի գերագոյն դատարանը ուժի մէջ է թողել նոյեմբերին հաւանութեան արժանացրած նահանգային սահմանադրութեան փոփոխութիւնը, որով արգելւում են միեւնոյն սեռի անձանց ամուսնութիւնները, հաղորդում է բիբիսի-ն: 2008 թուականի մայիսին Կալիֆոռնիայում թույլատրվել էին գեյ-ամուսնութիւնները, սակայն նոյեմբերի 4-ին նահանգում անցկացուեց հանրաքուէ, որի ժամանակ ընտրողների 52 տոկոսը արտայայտուեց համասեռամոլների ամուսնութեան իրաւունքի սահմանափակման օգտին: Կալիֆոռնիացիները սատարեցին նահանգային սահմանադրութեան ուղղմանը, որով ամուսնութիւնը սահմանւում է որպէս տղամարդու եւ կնոջ միութիւն: Երկու կողմերը կամպանիայի համար ծախսեցին 80 միլիոն դոլարից աւելի, սոցիալական այդ հարցը դարձնելով ամենաթանկը ԱՄՆ-ում երբեւէ հանրաքուէի դրուած հարցերից: Միասեռ ամուսնութիւնները ներկայ դրութեամբ թույլատրված են հինգ նահանգներում` Մասսաչուսեթսում (առաջին նահանգը, որը գեյ-ամուսնութիւնները օրինականացրել է 2004 թուականին), Կոննեկտիկուտում, Մեյնում, Վերմոնտում եւ Այովայում:
  -   Միջազգային