Ուզբեկստանը փակել է Ղրղզստանի հետ սահմանը<br />


Ուզբեկստանը փակել է Ղրղզստանի հետ սահմանը

  • 26-05-2009 18:29:00   |   |  Միջազգային
ՏԱՇՔԵՆԴ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին Ուզբեկստանը լրիւ փակել է Ղրղզստանի հետ սահմանը: Այդ որոշման պատճառը չի հաղորդւում, սակայն աւելի վաղ ղրղզական լրատվամիջոցները հաղորդել էին ուզբեկական Խանաբադ քաղաքի խժդժութիւնների մասին: Ղրղզստանի սահմանապահ ծառայութիւնը որոշում է ընդունել փակել Ուզբեկստանի հետ սահմանը ուզբեկական կողմի նախաձեռնութեամբ, «Նովոստի» գործակալութեանը յայտնել է սահմանապահ ծառայութեան ներկայացուցիչը` հրաժարուելով նշել այդ որոշման պատճառը: Դրանից բացի, Ղրղզստանի ՆԳՆ մամլոյ ծառայութեան ներկայացուցիչը յայտնել է, որ ղրղզա-ուզբեկական սահմանի ուզբեկական կողմում` «Խանաբադ» պահակակետում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ենթադրաբար կան վիրաւորներ: Աւելի վաղ հաղորդուել էր, որ Ուզբեկստանում անյայտ անձինք յարձակուել են Խանաբադ քաղաքի միլիցիայի բլոկ-պոստի վրայ: Ուզբեկստանի գլխաւոր դատախազութիւնը հաստատել է այս տեղեկատուութիւնը:
  -   Միջազգային