Նոյեան տապանը յայտնուել է Հոնկոնգում<br />


Նոյեան տապանը յայտնուել է Հոնկոնգում

  • 26-05-2009 18:25:00   |   |  Միջազգային
ՀՈՆԿՈՆԳ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոնկոնգում կառուցել են Նոյեան տապանի վիթխարի մակետը, այն աշխարհում միակ մոդելն է բնական մեծութեամբ,- հաղորդում է BBC-ն: Բացի դա, ինչպէս վստահեցնում են տապանի հեղինակները, մակետը կառուցուել է ըստ աստուածաշնչեան հրահանգների: Կազմակերպիչները պնդում են, որ այս նախագիծն առաջին հերթին ուսուցողական բնոյթ ունի: Միեւնոյն ժամանակ տապանը կարող է տերերին նաեւ շահոյթ բերել. տապանում բացի ցուցասրահից եւ մանկական թանգարանից, կայ նաեւ ռեստորան եւ նոյնիսկ բարձրակարգ հիւրանոց:
  -   Միջազգային