Ամերիկացի զինվորականները վարակուել են A/H1N1 գրիպով<br />


Ամերիկացի զինվորականները վարակուել են A/H1N1 գրիպով

  • 25-05-2009 15:07:00   |   |  Միջազգային
ԷԼ-ՔՈՒՎԵՅԹ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քուվեյթում գրանցուել են A/H1N1 գրիպի վիրուսով մարդկանց վարակման առաջին դէպքերը. վարակված են ԱՄՆ-ի զինծառայողները, ովքեր այդ երկրում սպասում են այլ տարածաշրջան տեղափոխման: Ըստ արաբական պետութեան առողջապահութեան նախարարի օգնական դոկտոր Իբրահիմ ալ-Աբդուլխադիի, վարակը ամերիկացիների մօտ յայտնաբերուել է միայն երբ նրանք Քուվեյթ են ժամանել, որից յետոյ նրանց անմիջապէս մեկուսացրել են ԱՄՆ-ի ռազմական բազայում: Վարակուածների մեծ մասն արդէն հեռացել է Քուվեյթից, իսկ մնացածները բուժւում են բազայի հիւանդանոցում, ճշտել է ալ-Աբդուլխադին:
  -   Միջազգային