Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ձերբակալել «Հզբոլլահի»<br /> առաջնորդին<br />


Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ձերբակալել «Հզբոլլահի»
առաջնորդին

  • 25-05-2009 15:02:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել «Հզբոլլահի» գլխաւոր քարտուղար շեյխ Հասան Նասրալլային ձերբակալելու միջազգային արտօնութիւն տալ: Լիբերմանը կարծում է, որ «Հզբոլլահի» առաջնորդին հարկաւոր է ձերբակալել եւ միջազգային դատի տալ: Ընդ որում Իսրայելի ԱԳՆ ղեկավարը համարում է, որ դա անհրաժեշտ է անել «ըստ կարելւոյն արագ»: Ինչպէս հաղորդում է «Կուրսոր» լրատուական գործակալութիւնը, Լիբերմանի խօսքերը իսրայելական ղեկավարութեան առաջին պաշտօնական արձագանքն են գերմանական «Շպիգել» պարբերականի շաբաթօրեայ այն հրապարակմանը, որ «Հզբոլլահը» ուղղակի առնչութիւն ունի Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի վերացմանը 2005 թուականի փետրուարին: Նախկինում համարւում էր, որ սպանութեան յետեւում կանգնած են սիրիական յատուկ ծառայութիւնները:
  -   Միջազգային