Աշխարհի խոշորագոյն ԱԷԿ-ը վերսկսում է աշխատանքը<br />


Աշխարհի խոշորագոյն ԱԷԿ-ը վերսկսում է աշխատանքը

  • 07-05-2009 17:40:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնական Նիիգատա պրեֆեկտուրայի իշխանութիւնները, որի տարածքում գտնւում է աշխարհի խոշորագոյն «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ը, համաձայնել են նրա եօթերորդ ռեակտորի գործարկմանը: Տուեալ որոշումը թոյլ է տալիս առաջին անգամ մասնակիօրէն վերականգնել ԱԷԿ-ի աշխատանքը, որ դադարեցուել էր 2007 թուականի յուլիսի ուժեղ երկրաշարժից յետոյ: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին նահանգային ժողովի լիագումար նիստում հաղորդել է Նիիգատայի նահանգապետ Հիրոհիկո Իձումիդան:
  -   Միջազգային