Լեւոն Արոնեանը 7 միաւորով գլխաւորում է Նալչիկի միջազգային<br /> մրցաշարի աղիւսակը<br />


Լեւոն Արոնեանը 7 միաւորով գլխաւորում է Նալչիկի միջազգային
մրցաշարի աղիւսակը

  • 28-04-2009 15:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նալչիկում անցկացուող շախմատի միջազգային մրցաշարի 11-րդ փուլում Լեւոն Արոնեանը ոչ-ոքի խաղաց Ռուստամ Կասիմջանովի (Ուզբեկստան), իսկ Վլադիմիր Յակոբեանը` Պեոտր Սվիդլերի (Ռուսաստան) հետ: Լ.Արոնեանը 7 միաւորով շարունակում է գլխաւորել մրցաշարային աղիւսակը: 6,5 միաւոր ունի Պետեր Լեկոն (Հունգարիա), իսկ Վլադիմիր Յակոբեանը, Եվգենի Ալեքսեեւը (Ռուսաստան) եւ Էթիեն Բաքրոն (Ֆրանսիա) 6-ական միաւորով բաժանում են 3-5-րդ տեղերը: 12-րդ փուլում Լ.Արոնեանը կմրցի Գատա Կամսկու (ԱՄՆ), Վ.Յակոբեանը` Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ:
  -   Սպորտ