Ապրիլի 20-ից յետոյ «Սեւան» ազգային պարկ»-ի հողամասերի վարձակալութեան պայմանագրերը կնքելիս հաշուի կառնուէն նոր գները


Ապրիլի 20-ից յետոյ «Սեւան» ազգային պարկ»-ի հողամասերի վարձակալութեան պայմանագրերը կնքելիս հաշուի կառնուէն նոր գները

  • 20-04-2011 20:39:59   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 20-ին տեղի ունեցաւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանի ղեկավարութեամբ: Խորհուրդը քննարկեց եւ հաստատեց աշխատանքային խմբի առաջարկած «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալութեան տրամադրուող հողամասերի տարեկան վարձավճարների մեկնարկային գները: Պոակ-ի հաղամասերն ընդգրկուած էն մարզի 41 համայնքների տարածքում, եւ, ըստ աշխատանքային խմբի, գները հաշուարկելիս հաշուի է առնուել տարածքների նկատմամբ փաստացի առկայ պահանջարկը: Տարբեր էն նաեւ գիւղատնտեսական եւ կառուցապատման նպատակներով տրամադրուող տարածքների վարձավճարների մեկնարկային գները: Խորհուրդն արձանագրեց, որ ապրիլի 20-ից յետոյ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալութեան պայմանագրերը կնքելիս հաշուի կառնուէն նոր գները: Խորհրդի կողմից ձեւաւորուած միւս աշխատանքային խումբը ներկայացրեց 2010թ. ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից վերակնքուած վարձակալութեան 18 պայմանագրերի ուսումնասիրութեան արդիւնքները: Առաջարկուեց 18 պայմանագրերից 6-ը թողնել անփոփոխ, իսկ 12-ը վերանայել` տարածքների մակերեսների եւ ժամկէտների մասով: «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրէնին յանձնարարուեց մէկամսեայ ժամկէտում պայմանագրերի պայմանները վերանայելու եւ նոր պայմանագրեր կնքելու վերաբերեալ բանակցել վարձակալների հետ եւ արդիւնքների մասին տեղեկացնել խորհրդին: Խորհուրդը հաւանութեան արժանացրեց նաեւ ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալութեան երկու նոր պայմանագրերը:
  -   Տնտեսութիւն