ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացել է հայ լրագրողների 5-րդ համաժողովի գործադիր մարմնի նիստը


ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացել է հայ լրագրողների 5-րդ համաժողովի գործադիր մարմնի նիստը

  • 20-04-2011 20:00:12   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 20-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացել է հայ լրագրողների 5-րդ համաժողովի գործադիր մարմնի նիստը, որին համացանցի միջոցով մասնակցում էին նաեւ գործադիր մարմնի` Սփիւռքում գտնուող անդամները: Նիստը վարում էր ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը: Հայաստանից նիստին մասնակցում էին գործադիր մարմնի անդամներ Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան եւ «Նոյեան տապան» մեդիայ հոլդինգի նախագահ Տիգրան Յարութիւնեանը, Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գէորգեանը եւ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, ինչպէս նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան տեղեկատուական-վերլուծական բաժնի պետ Նուեր Նալբանդեանը: Համացանցի միջոցով գործադիր մարմնի նիստին Ամն-ից մասնակցում էր «Արմինյըն Միրոր Սփեքթէյթըր» շաբաթաթերթի խմբագիր Յակոբ Վարդիվարեանը, Ֆրանսիայից` «Նոր Յառաջ» թերթի գլխաւոր խմբագիր Ժիրայր Չօլաքեանը, Ռուսաստանի Դաշնութիւնից` «Նոեւ Կովչեգ» ամսաթերթի գլխաւոր խմբագիր Գրիգոր Անիսոնեանը: Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը կարեւորել է Սփիւռքի հայկական զանգուածային լրատուամիջոցների դերը հայապահպանութեան գործում: Հ.Յակոբեանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացը Սփիւռքի Զլմ-ում առաւել ակտիւ լուսաբանելու անհրաժեշտութիւնը` այս առումով յատկապէս կարեւորելով ոչ հայկական Զլմ-ում աշխատող հայազգի լրագրողների դերակատարութիւնը: Նախարարը ծանօթացրել է նաեւ երիտասարդութեան տարի յայտարարուած 2011 թուականի ընթացքում ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուելք ծրագրերը: Քննարկուել էն հայ լրագրողների 5-րդ համաժողովից յետոյ լրատուական դաշտում առկայ դրական զարգացումներին, հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային հաւաքների կազմակերպման, Սփիւռքի հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմինների ստեղծման եւ «Հայկական աշխարհ» նախագիծը ներկայացնելուն առնչուող հարցեր, մանրամասնէր էն ներկայացուել յունիսի 26-ից յուլիսի 15-ն անցկացուելիք երիտասարդ լրագրողների դպրոց-համաժողովի ծրագրի եւ նախապատրաստական աշխատանքների վերաբերեալ: Գործադիր մարմնի սփիւռքեան անդամները ներկայացրել էն իրենց տարածաշրջաններում լրատուական դաշտի հիմնախնդիրները: Յստակեցուել էն հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային հաւաքների կազմակերպման ժամկէտները: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել գործադիր մարմնի նիստերն այսուհետ գումարել առնուազն ամիսը մէկ անգամ:
  -   Հասարակութիւն