Հայաստանի կոմպոզիտորների միութիւնը այսօրուայ երաժշտական<br /> կեանքում ոչ մի դեր չի խաղում,- հաւաստիացնում են միութեան<br /> ադնամները<br />


Հայաստանի կոմպոզիտորների միութիւնը այսօրուայ երաժշտական
կեանքում ոչ մի դեր չի խաղում,- հաւաստիացնում են միութեան
ադնամները

  • 16-04-2009 15:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի անկախութեան տարիներին Կոմպոզիտորների միութիւնը բարոյական անկում ապրեց եւ այսօրուայ դրութեամբ հանրապետութեան երաժշտական կեանքում ոչ մի դեր չի խաղում: Նման կարծիք յայտնեց ապրիլի 16-ի ասուլիսում միութեան անդամ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը: Նրա խօսքերով, դրա մեղաւորը միութեան ոչ կազմակերպուած գործունէութիւնն է: Ըստ նրա, Հայաստանի կոմպոզիտորները չեն զգում միութեան, այդ թւում միութեան ղեկավարի` Ռոբերտ Ամիրխանեանի, թէ' բարոյական, թէ' ֆինանսական աջակցութիւնը: Բացի այդ, ինչպէս նա նշեց, միութիւնը, որպէս հասարակական կազմակերպութիւն, պարտաւոր է 2 տարին մէկ համագումար անցկացնել: Սակայն, ըստ նրա, վերջին համագումարը անցկացուել է 2004թ.-ին: Միութեան անդամ, կոմպոզիտոր Էդվարդ Սադոեանի կարծիքով, պէտք է վերականգնել խորհրդային տարիներին գործող միութեան պրոպագանդման բիւրոն: «Նախկինում հայ կոմպոզիտորների երաժշտութիւնը մեծ հաջողութեամբ պրոպագանդվում էր ամբողջ աշխարհում: Իսկ այսօր դա նոյնիսկ Հայաստանում չի արւում»,- նշեց Է.Սադոեանը:
  -   Մշակոյթ