Ըստ ռուս ակադեմիկոսի, Հայաստանին պէտք են 10 գիտնականներ եւ<br /> 2 մլն դոլար, որպէսզի 5 տարի յետոյ այն դառնայ բարգաւաճող երկիր<br />


Ըստ ռուս ակադեմիկոսի, Հայաստանին պէտք են 10 գիտնականներ եւ
2 մլն դոլար, որպէսզի 5 տարի յետոյ այն դառնայ բարգաւաճող երկիր

  • 29-06-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինովացիոն տնտեսութիւնը գլոբալ ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է: Նման եզրակացութեան են եկել «Համագործակցող երկրների զարգացման ինովացիոն ուղին` ռազմավարություններ եւ հեռանկարներ» յունիսի 29-ին մեկնարկած միջազգային գիտաժողովի մասնակից գիտնականները: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիան, Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը, «Գլոբելիկս-Ռ» իննովատիկայի ակադեմիա» գիտահետազօտական կազմակերպութիւնը (Ռուսաստան) եւ Սարատովի պետական տեխնիկական համալսարանը: «Մեր նպատակն է ուրուագծել Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում ինովացիոն տնտեսութեան զարգացման պայմանները: Նոր պայմանները պահանջում են նոր մօտեցումներ, եւ դրան կարելի է հասնել յաջող համագործակցութեան միջոցովե»,- ասել է ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը: Ըստ ՌԴ Գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազեւի, Հայաստանին պէտք են 10 գիտնականներ եւ 2 մլն դոլար, որպէսզի 5 տարի յետոյ այն դառնայ բարգաւաճող երկիր: Հայաստանի համար հակաճգնաժամային այս դեղատոմսը նա առաջարկեց` ներկայացնելով «Հակաճգնաժամային քաղաքականութեան ռազմավարութիւնը ԱՊՀ-ում` նոր տեխնոլոգիական տնտեսաձեւի անցման շրջանի պայմաններում» թեմայով զեկուցումը: Որպէս հեռանկարային ուղղութիւն նա նշել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիման վրայ ատոմային արդիւնաբերութեան համալիր զարգացումը, որը, նրա կարծիքով, միայն մէկ` էլեկտրաէներգիա ստանալու, ուղղութեամբ է զարգանում: Որպէս հեռանկարային ուղղութիւն նշուվել է նաեւ ԲՈՒՀ-ական գիտութեան ֆինանսավորումը` երիտասարդ կադրերին ներգրաւելու նպատակով: Ազգային ինովացիոն համակարգերի ձեւաւորման հետ մէկտեղ դիտարկուել են նաեւ միջպետական ինովացիոն համակարգերի ձեւաւորման մեխանիզմները, ինչ, գիտնականների կարծիքով, գլոբալ ճգնաժամից դուրս գալու հարթակներից է: Ըստ ՀՀ ԳԱԱ-ի Լրատուական ծառայութեան, որոշուել է ինովացոն տնտեսութեանը նուիրուած ընդլայնուած գիտաժողով կազմակերպել, որին կկարողանան մասնակցել ԱՊՀ բոլոր երկրները:
  -   Տնտեսութիւն