Երեւանում անցկացուեց «ՓՄՁ-ների ֆինանսաւորման ներկայ վիճակը,<br /> ծրագրերը եւ հնարաւորութիւնները» թեմայով քննարկում<br />


Երեւանում անցկացուեց «ՓՄՁ-ների ֆինանսաւորման ներկայ վիճակը,
ծրագրերը եւ հնարաւորութիւնները» թեմայով քննարկում

  • 10-06-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի ՄԶԳ ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի (ՖՈԶԾ) եւ Հայաստանի բանկերի միութեան նախաձեռնութեամբ յունիսի 10-ին Երեւանում կազմակերպվեց «ՓՄՁ-ների ֆինանսաւորման ներկայ վիճակը, ծրագրերը եւ հնարաւորութիւնները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին պետական պաշտոնեաներ, փոքր եւ միջին ձեռնարկատէրեր, փորձագետներ, առեւտրային բանկերի եւ միջազգային մի շարք կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Ինչպէս նշեց Փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացման Ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրէն Իշխան Կարապետեանը, քննարկումը հնարաւորութիւն կտայ գտնել հնարաւոր լուծումներ Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը մեղմելու համար: Ներկայացւող առաջարկութիւնները, ըստ նրա, կարող են օգտակար լինել ինչպէս պետական, այնպէս էլ առեւտրային բանկերի եւ ֆինանսական այլ հաստատութիւնների համար: Ի.Կարապետեանի խօսքերով, ՀՀ կառավարութիւնն այսօր ձեռնարկում է բաւականին լայնածաւալ ծրագրեր եւ միջոցառումներ` ուղղուած ՓՄՁ-ի ֆինանսաւորման խնդիրների լուծմանը: Մասնաւոր հատուածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով կառավարութիւնում ստեղծուած օպերատիւ շտաբին ներկայացրած բազմաթիւ գործարար ծրագրեր արդէն արժանացել են հաւանութեան եւ ստացել կոնկրետ աջակցութիւն: «Այդ ընկերութիւնները օգտվելով պետական աջակցութեան մեխանիզմից հնարաւորութիւն են ստացել ճգնաժամի պայմաններում զարգացնել իրենց բիզնեսը: Կարծում եմ, որ ճգնաժամը ոչ միայն ստեղծում է դժուարութիւններ, այլ նաեւ` բիզնես ծրագրերի իրականացման հեռանկարանային հնարաւորութիւններ»,- նշեց Ի.Կարապետեանը: ՖՈԶԾ-ի ռեզիդենտ խորհրդատու Ջոն Ֆիցջերալդն անդրադառնալով ՓՄՁ-ների կարեւորութեանը զարգացած տնտեսություններում, ասաց. «Զարգացած տնտեսություններում ՓՄՁ-ները կարեւոր դերակատարութիւն ունեն, քանի որ նպաստում են տնտեսութեան զարգացմանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը: Այդ իսկ պատճառով ՓՄՁ-ները համարւում են «եւրոպական տնտեսութեան շարժիչը»: Նա նշեց, որ ԵՄ-ում ձեռնարկութիւնների 99%-ը ՓՄՁ-ներ են եւ ապահովում են աւելի քան 75 մլն աշխատատեղ: Իսկ ԱՄՆ-ում ձեռնարկութիւնների 75%-ն են կազմում փոքր բիզնեսները, որոնք ապահովում են 62 մլն աշխատատեղ` զբաղեցնելով աշխատաշուկայի 54%-ը:
  -   Տնտեսութիւն