Երեւանի աւագանու ընտրութիւններին ԲՀԿ-ի կարգախօսն է լինելու<br /> ««Մեր խօսքը գործ է»<br />


Երեւանի աւագանու ընտրութիւններին ԲՀԿ-ի կարգախօսն է լինելու
««Մեր խօսքը գործ է»

  • 01-05-2009 18:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 2-ին կմեկնարկի Երեւանի աւագանու ընտրութիւնների պաշտօնական քարոզարշավը, որին լիարժէք մասնակցելու համար Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը պատրաստ է: Այս մասին մայիսի 1-ի ասուլիսում յայտնեց ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկեանի մամլոյ խօսնակ Խաչիկ Գալստեանը: Ըստ նրա, մայիսի 2-ին կկազմակերպուի միջոցառում, որի ընթացքում պաշտօնապէս կներկայացուի ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը: ԲՀԿ-ի հիմնական կարգախօսն է` «Մեր խօսքը գործ է», ինչը, ըստ նրա, առաւել դիպուկ բնութագրում է Գ.Ծառուկեանի անցած ճանապարհը, ԲՀԿ-ի ձեռագիրը: Երկրորդ կարգախօսն է «Վստահիր եւ պահանջիր»: «Միայն վստահութեան բաւարար քվեի դէպքում կարելի է պահանջել կուսակցութիւնից բոլոր խոստումների ու նախընտրական ծրագրերի լիարժէք իրականացումը»,- նշեց Խ.Գալստեանը: Գ.Ծառուկեանի մամլոյ խօսնակի խօսքերով, իրականութեանը չի համապատասխանում այն տեղեկատուութիւնը, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները 5 հազարական դրամ ընտրակաշառք են բաժանում երեւանցիներին: Աւելին, նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ն օգտագործելու է բոլոր հնարաւոր միջոցները ընտրակաշառքների դէմ պայքարելու եւ արդար, թափանցիկ ընտրութիւններ անցկացնելու համար: Խ.Գալստեանի կարծիքով, ԲՀԿ-ն ունի կայուն ընտրազանգված եւ ժողովրդի ձայնը խլելու կամ գնելու կարիք չունի: Իսկ երեւանցիներին նա կոչ արեց ընտրակաշառքը վերցնելու պարագայում անգամ լինել ազատ եւ ընտրություն կատարել սեփական խղճով ու կամքով: Անդրադառնալով կոալիցաիայից ՀՅԴ-ի դուրս գալու հետեւանքով թափուր մնացած նախարարական պաշտօններին, Խ.Գալստեանը նշեց, որ ԲՀԿ-ն ունի լիարժէք պատրաստուած մասնագէտներ, որոնք կարող էին ղեկավարել այդ նախարարութիւնները: Նրա խօսքերով, իրենք նորմալ կհամարեն նաեւ այն հանգամանքը, եթէ այդ պաշտօնները զբաղեցնեն միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները: « Գագիկ Ծառուկյանը երբեք պաշտոնակռիվ չի իրականացրել եւ ԲՀԿ-ն ոչ մի պաշտօնի չի հաւակնում»,- վստահեցրեց նա:
  -   Քաղաքական