Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի<br /> խմբի համանախագահների հետ<br />


Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահների հետ

  • 21-04-2009 19:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը ապրիլի 21-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում քննարկուել են մադրիդյան առաջարկութիւնների հիման վրայ ընթացող արցախեան հիմնախնդրի բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումների մօտեցման հնարաւորութիւնները: Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները կայցելեն նաեւ Բաքու եւ Ստեփանակերտ:
  -   Քաղաքական