Րաֆֆի Յովհաննիսեանը վերջնականապէս հրաժարուել է մասնակցել<br /> ԵԽԽՎ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին<br />


Րաֆֆի Յովհաննիսեանը վերջնականապէս հրաժարուել է մասնակցել
ԵԽԽՎ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին

  • 09-04-2009 17:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը վերջնականապէս հրաժարուել է մասնակցել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքներին: Այս մասին ապրիլի 9-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Մարտիրոսեանը: Նրա խօսքերով, կուսակցութիւնն ԱԺ-ի նախագահին առաջարկել է Ր.Յովհաննիսեանի փոխարէն ԵԽԽՎ-ի հայկական պատուիրակութեան կազմում ընդգրկել խմբակցութեան անդամ Զարուհի Փոստանջյանին, իսկ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում` խմբակցութեան քարտուղար Ստեփան Սաֆարեանին: «Ժառանգութեան» մամլոյ խօսնակ Յովսէփ Խուրշուդեանն իր հերթին նշեց, որ իր այդ որոշմամբ Ր.Յովհաննիսեանը կատարում է դեռեւս 2008թ.-ի յունիսին հանրութեանը տուած խոստումը, ըստ որի, եթէ Հայաստանն ու Եւրոպան հաւատարիմ չլինեն իրենց որդեգրած ժողովրդավարական արժէքներին, ապա ինքը կադադարեցնի իր համագործակցութիւնը այդ եվրոկառույցների հետ: Ա.Մարտիրոսեանը յաւելեց, որ Հայստանում առկայ հասարակական-քաղաքական վիճակն անընդունելի է «Ժառանգութեան» համար: Նրա խօսքերով, անթոյլատրելի է յատկապէս այն հանգամանքը, որ անգամ Քրէական օրէնսգրքի 225 եւ 300 յոդուածների փոփոխությունից յետոյ քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատութեան մէջ: անդրադառնալով Ր.Յովհաննիսեանի յետագայ ծրագրերին, Ա.Մարտիրոսեանը հերքեց որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրը, թէ «Ժառանգութեան» առաջնորդը պատրաստւում է հեռանալ մեծ քաղաքականութիւնից: Ըստ նրա, ԱԺ-ի միակ ընդդիմադիր ուժի առաջնորդը հանդիսացող, բարձր վարկանիշ ունեցող Ր.Յովհաննիսեանը պարզապէս չի կարող չզբաղուել ակտիւ քաղաքականութեամբ:
  -   Քաղաքական