ԵԱՀԿ-ի առաքելութիւնը ապրիլի 8-ին պլանային դիտարկումն է<br /> անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում<br />


ԵԱՀԿ-ի առաքելութիւնը ապրիլի 8-ին պլանային դիտարկումն է
անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում

  • 08-04-2009 17:45:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրոք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, ԵԱՀԿ-ի առաքելութիւնը ապրիլի 8-ին պլանային դիտարկումն է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում` Աղդամի ուղղութեամբ: ԼՂՀ պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գրասենեակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղասախստան): Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայութեան, թէեւ դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրուել, սակայն ադրբեջանական կողմը արդէն որերորդ անգամ դիտարկման առաքելութեանը չի ուղեկցել դէպի իր առաջնային գծի սահմանները, ինչի արդիւնքում ստիպուած դիտարկումն իրականացուել է աւելի հեռաւոր տարածութիւնից: Դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարութեան եւ Պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները:
  -   Քաղաքական