Արսէն Ջուլֆալակեանը դարձաւ Եւրոպայի չեմպիոն<br />


Արսէն Ջուլֆալակեանը դարձաւ Եւրոպայի չեմպիոն

  • 06-04-2009 17:35:00   |   |  Սպորտ
ՎԻԼՆԻՒՍ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վիլնիւսում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեան եզրափակիչում 74 կիլոգրամ քաշային կարգում հանդէս եկող Արսէն Ջուլֆալակեանը 3-0 հաշւով առաւելութեան հասաւ ուկրաինացի Վոլոդիմիր Շացկիխի նկատմամբ եւ նուաճեց Եւրոպայի չեմպիոնի կոչումը: Նշենք, որ բոլոր 6 մենամարտերի ընթացքում հայ ըմբշամարտիկը ոչ մի միաւոր չի զիջել մրցակիցներին: Մինչ այդ մրցանակակիր էին դարձել Հայաստանի հաւաքականի ազատ ոճի երեք ըմբիշներ. բրոնզէ մեդալ էին նուաճել Ժիրայր Յովհաննիսեանն ու Էդգար Ենոքյանը, իսկ արծաթէ` Ռուսլան Բասիեւը:
  -   Սպորտ