Հայաստանի երկու ըմբիշներ արծաթէ եւ բրոնզէ մեդալների<br /> արժանացան Եւրոպայի առաջնութիւնում<br />


Հայաստանի երկու ըմբիշներ արծաթէ եւ բրոնզէ մեդալների
արժանացան Եւրոպայի առաջնութիւնում

  • 01-04-2009 17:20:00   |   |  Սպորտ
ՎԻԼՆԻՒՍ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վիլնիւսում անցկացուող Եւրոպայի ազատ ըմշամարտի առաջնութիւնում ոսկէ մեդալի համար եզրափակիչ գօտեմարտում Հայաստանի հաւաքականի ներկայացուցիչ, գերծանր քաշային Ռուսլան Բասիեւը (Երեւան) պարտուեց Ալի Իսահին (Ադրբեջան), գրաւեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթէ մեդալի: Հայաստանի մէկ այլ պատուիրակ Ժիրայր Յովհաննիսեանը (66 կգ, Վանաձոր) 3-րդ տեղի համար պայքարում մաքուր յաղթանակ տոնեց Ռոման Դերմենջայի (Մոլդովա) նկատմամբ եւ արժանացավ բրոնզէ պարգեւի: Իսկ 55 կգ քաշային Միհրան Չաբարյանը (Երեւան) 3-րդ տեղի համար գօտեմարտում զիջեց Ռադոսլավ Վելիկովին (Բուլղարիա) եւ մրցանակակիր չդարձաւ: Ապրիլի 1-ին մրցակարգ կելնեն Արթուր Առաքելը (60 կգ, Երեւան), Սուրէն Մարկոսեանը (70 կգ, Գառնի) եւ Էդգար Ենոքյանը (96 կգ, Երեւան): Առանջնությանը մասնակցում են 39 երկրների պատուիրակներ:
  -   Սպորտ