Յովհաննէս Իգիթյան. Շարունակում են չլուծուած մնալ<br /> քաղբանտարկյալների, հանրահաւաքների անցկացման, ԶԼՄ-ների ազատութեան<br /> եւ մարտի 1-ի բացայայտման խնդիրները<br />


Յովհաննէս Իգիթյան. Շարունակում են չլուծուած մնալ
քաղբանտարկյալների, հանրահաւաքների անցկացման, ԶԼՄ-ների ազատութեան
եւ մարտի 1-ի բացայայտման խնդիրները

  • 31-03-2009 16:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի յանձնաժողովի մարտի 30-ի նիստում 225-րդ եւ 300-րդ քրէական յոդուածների վերաշարադրման մասին հայկական պատուիրակութեան նախագահ Դավիթ Յարութիւնեանի զեկոյցը եվրոպացիներն ընկալել են որպէս առաջընթաց: Այսպիսի տեսակէտ յայտնեց «Հայոց համազգային շարժում» կուսակցութեան վարչութեան անդամ Յովհաննէս Իգիթեանը մարտի 31-ի ասուլիսում` նշելով, որ այդ կարծեցեալ առաջընթացի մասին պատկերացումը եւրոպական պաշտօնեաների մօտ ձեւաւորուել է Հայաստանի գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանի, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանի եւ Դ.Յարութիւնեանի շնորհիւ: «Երբ ԵԽԽՎ-ի համազեկուցողները եկան Ա.Յովսէփեանի մօտ, նա բողոքեց նշուած յօդուածներից եւ ասաց, որ դրանք հնարաւորութիւն չեն տալիս նորմալ մեղադրանքներ առաջադրել»,- ասաց Հ.Իգիթեանը: Դրանից յետոյ, նրա խօսքերով, համազեկուցողներն այցելեցին Հ.Աբրահամեանին, ինչի արդիւնքում ԱԺ-ն Դ.Յարութիւնեանի միջոցով փոխեց քրհոդվածները: Հ.Իգիթեանը նշեց, որ «արդեօ՞ք Հայաստանում ժողովրդավարութեան կայացման ուղղութեամբ առաջընթաց է գրանցուել» հարցի պատասխանը ի վերջոյ պէտք է տայ հայ հասարակութիւնը: Իսկ հասարակութիւնը, ինչպէս ընդգծեց ՀՀՇ-ի ներկայացուցիչը, շատ լաւ գիտի, թէ ինչ է կատարուել մարտի 1-ին, ով է սպանել 10 քաղաքացիներին, ում հրամանով, ովքեր են եղել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի աշխատասենեակում 2008թ.-ի փետրուարի 29-ին` խաղաղ ցուցարարներին ցրելու մասին քննարկումների ժամանակ: Նա, սակայն, չմասնավորեցրեց, թէ ովքեր են եղել Ռ.Քոչարեանի աշխատասենեակում: Հ.Իգիթեանը յայտարարեց, որ Հայաստանում առկայ չորս հիմնական խնդիրները շարունակում են մնալ չլուծուած` քաղբանտարկյալները ազատ արձակուած չեն, հանրահաւաքները չեն թոյլատրւում, լրատվամիջոցները ազատ չեն գործում, մարտի 1-ի դէպքերի մեղաւորները պաշտօնապէս բացայայտուած եւ պատժված չեն:
  -   Քաղաքական