«Արդշինինվեստբանկ»-ի եւ «WorldBusiness Capital Inc»-ի միջեւ<br /> ստորագրուել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր<br />


«Արդշինինվեստբանկ»-ի եւ «WorldBusiness Capital Inc»-ի միջեւ
ստորագրուել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

  • 27-03-2009 22:00:00   | ԱՄՆ  |  Տնտեսութիւն
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 26-ին Վաշինգտոնում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը «Արդշինինվեստբանկ»-ի եւ ամերիկեան WorldBusiness Capital Inc ընկերութեան միջեւ ստորագրուել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Վարկը երաշխավորված է ԱՄՆ կառավարութեան OPIC գործակալութեան կողմից: Այն տրամադրւում է 10 տարի ժամկէտով` փոքր եւ միջին ձեռնարկութիւնների ֆինանսաւորման համատեղ ծրագրի իրականացման համար: «Արդշինինվեստբանկ»-ն իր կողմից ծրագրի իրագործման համար ներդնելու է 2,5 մլն ԱՄՆ դոլար: Մեկնաբանելով պայմանագրի ստորագրումը, «Արդշինինվեստբանկ»-ի Վարչութեան նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար Գուրգէն Յարութիւնեանն ասել է. «Այս ծրագրի իրագործմամբ «Արդշինինվեստբանկ»-ը կնպաստի Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկութիւնների զարգացմանը, կօգնի նրանց` յաղթահարելու միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով առաջացած դժուարութիւնները: Բանկը շարունակաբար զարգացնելու է իր միջազգային համագործակցութեան շրջանակները` Հայաստանի շուկայ դրսից ֆինանսական միջոցներ ներգրաւելու, ՀՀ տնտեսութեան կայունութեանը աջակցելու նպատակով»:
  -   Տնտեսութիւն