Լեոնիդաս Քրիզանթոպուլոս. «Հայաստանի նախագահութեան ընթացքում<br /> ՍԾՏՀ-ի գործունէութիւնը եղել է արդիւնաւէտ»<br />


Լեոնիդաս Քրիզանթոպուլոս. «Հայաստանի նախագահութեան ընթացքում
ՍԾՏՀ-ի գործունէութիւնը եղել է արդիւնաւէտ»

  • 27-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը եւ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՍԾՏՀ) գլխաւոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը մարտի 27-ի հանդիպմանը քննարկել են ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահութեանն առնչուող հարցեր: Լ.Քրիզանթոպուլոսը նշել է, որ Հայաստանի նախագահութեան ընթացքում ՍԾՏՀ-ի գործունէութիւնը եղել է արդիւնաւէտ. անցկացուել են տարբեր մակարդակների մի քանի տասնեակ միջոցառումներ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել նաեւ ապրիլի 15-16-ին Երեւանում կայանալիք ՍԾՏՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: Է.Նալբանդեանը եւ Լ.Քրիզանթոպուլոսը քննարկել են նաեւ ՍԾՏՀ-ի շրջանակներում համագործակցութեան հարցեր:
  -   Տնտեսութիւն