«Վիրաժ Լոջիք»-ը ԵՊՀ-ում սկսեց իր ամենախոշոր համալսարանական<br /> ծրագրի իրականացումը<br />


«Վիրաժ Լոջիք»-ը ԵՊՀ-ում սկսեց իր ամենախոշոր համալսարանական
ծրագրի իրականացումը

  • 25-03-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 25-ին յայտարարուեց Երեւանի պետական համալասարանի Տեղեկատուական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնում (ՏՏԿՀԿ) «Վիրաժ Լոջիք Ինթերնեյշնլ» ընկերութեան «Գերբարձր ինտեգրացման էլեկտրոնային սխեմաների նախագծման եւ տեստավորման ծրագրի» մեկնարկի մասին, ինչպէս նաեւ` բացուեց այդ սխեմաների նախագծման եւ տեստավորման փորձասենյակը: Ինչպէս ծրագրի մեկնարկի արարողութեան ժամանակ նշեց ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Գրիգորեանը, այն իրականացւում է համալսարանի եւ ընկերութեան միջեւ համագործակցութեան ծրագրի շրջանակներում (մեկնարկել է 2008թ.-ին), եւ մարտի սկզբին կողմերի ստորագրուած նվիրաբերության պայմանագրի հիման վրայ: Նա հոյս յայտնեց, որ 2007թ.-ի վերջից գործող ՏՏԿՀԿ-ի զարգացման տեմպերի պահպանման դէպքում կենտրոնում լուրջ յաջողութիւններ կարձանագրուեն: «Վիրաժ Լոջիք»-ի փոխնախագահ եւ գլխաւոր գիտնական Երուանդ Զորյանի խօսքերով, ընկերութիւնը միջազգային առաջատար է, մասնաւորապէս, կիսահաղորչային սարքերի յիշողութեան բաղադրիչների նախագծման տեխնոլոգիաների մտաւոր սեփականութեան արտադրութեան ոլորտում: Նա նշեց, որ Հայաստանում եւ Հնդկաստանում են գտնւում «Վիրաժ Լոջիք»-ի ամենախոշոր` ընկերութեան 25%-ական մասը կազմող մասնաճիւղերը` յաւելելով, որ հայկական մասնաճիւղը ԵՊՀ-ի դասախօսների եւ ուսանողների հետ համագործակցում է նրանց խորհրդատւութիւն եւ գիտական գրականութիւն տրամադրելով: Դրա արդիւնքում բուհի բազմաթիւ ուսանողներ կատարում են գիտական աշխատանքներ, նաեւ` յաջողութիւններ ունենում միջազգային ասպարէզում. մասնաւորապէս, 2008թ.-ին ԵՊՀ-ի ուսանող Գուրգէն Յարութիւնեյանը միջազգային մրցոյթում ճանաչուել է լաւագոյն ուսանող-հետազոտող: Նշուեց, որ ԵՊՀ-ին է փոխանցվում «Վիրաժ Լոջիք»-ի ուսուցման, ըստ էութեան, «ներքին ծրագիրը»` մօտ 2,3 ԱՄՆ դոլար արժողութեամբ մտաւոր սեփականութիւն եւ համակարգչային ծրագրեր ներառող գործիքակազմով, որը բաց կլինի բուհի բոլոր ուսանողների համար: Վիրաժ Լոջիք»-ի փոխնախագահը պարզաբանեց, որ ընկերութիւնը միջազգային համագործակցութիւն է ծավալել բազմաթիւ համալսարնների հետ` նշելով, որ «առաջին այսպիսի մեծ համագործակցութիւնը ԵՊՀ-ի հետ է»: Նա համոզմունք յայտնեց, որ Հայաստանն այսուհետ էլ առաջընթաց կունենայ կիսահաղորդչային տեխնիկայի նախագծման ոլորտում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահէ Դանիելեանը ԵՊՀ-ում «Վիրաժ Լոջիք»-ի փորձասենյակի բացումը եւ կողմերի միջեւ համագործակցութիւնը կարեւորեց այն հանգամանքով, որ այդպիով Հայաստան է մտնում կիսահաղորդիչների նախագծման միջազգային առաջաւոր փորձը: Բացի այդ, ստեղծւում են կրթութեան որակի բարձրացման եւ «ինովացիոն շղթաների» ձեւաւորման հիմքեր: Փոխանախարը հոյս յայտնեց, որ այդ ճանապարհով Հայաստանը կարող է դառնալ տեղսեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների գերազանցութեան կենտրոն` «գլոբալ շուկաների գլոբալ լաբորատորիա»: Նշուեց, որ ըստ ԵՊՀ-ի դասախօսների տրամադրած տեղեկութիւնների, համալսարանում «Վիրաժ Լոջիք»-ի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան ՏՏԿՀԿ-ին աջակցութեան նախաձեռնութիւնները մեծացրել են հետաքրքրութիֆւնը ԵՊՀ-ի ՏՏ ոլորտի մասնագիտացումների նկատմամբ: Ըստ ՏՏԿՀԿ-ի ղեկավար, պրոֆեսոր Սամուէլ Շուքուրյանի, եպհի-ի` կենտրոնում ուսուցում անցած մի քանի շրջանավարտերի կողմից արդէն ներկայացուել են մշակումների ԱՄՆ-ում արտօնագրման 10 յայտեր:
  -   Տնտեսութիւն