Հայաստանի էկոնոմիկայի նախարարը եւ ՀԲ-ի գործադիր տնօրէնը<br /> քննարկել են հայ-թուրքական սահմանի բացման հարցը<br />


Հայաստանի էկոնոմիկայի նախարարը եւ ՀԲ-ի գործադիր տնօրէնը
քննարկել են հայ-թուրքական սահմանի բացման հարցը

  • 25-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի գործադիր տնօրէն Ռուդոլֆ Ժան Տրեֆֆերսի հետ մարտի 24-ի հանդիպմանը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը նրան տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարութեան կողմից մշակուած հակաճգնաժամային ծրագրին: Նախարարը նշել է, որ ծրագրով նախատեսւում է պետութեան կողմից վարկեր տրամադրել փոքր եւ միջին ձեռնարկութիւններին, լայնածաւալ շինարարական աշխատանքներ կազմակերպել աղէտի գօտում, մի շարք ծրագրեր իրականացնել ճանապարհաշինութեան ոլորտում եւ այլն: Բացի այդ, աշխատանքներ են տարւում ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացման, կայուն կառավարման համակարգերի հիմքերի ստեղծման եւ կարողութիւնների ձեւաւորման ուղղութեամբ: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, զրոյցի ընթացքում քննարկուել են տնտեսական համագործակցութեանն առնչուող մի շարք այլ հարցեր: Ն.Երիցյանը եւ Ռ.Ժ.Տրեֆֆերսը անդրադարձել են նաեւ հայ-թուրքական սահմանի հնարաւոր բացմանն ու Հայաստանի տնտեսութեան վրայ դրա ազդեցութեանը: Ռ.Ժ.Տրեֆֆերսը հանդիսանում է 13 երկրների խմբի` այդ թւում նաեւ Հայաստանի, տարածաշրջանային ղեկավարը: Նրա այցի հիմնական նպատակն էր` ծանօթանալ Հայաստանի տնտեսութեան զարգացման ուղղութիւններին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ինչպէս նաեւ քննարկել ՀՀ կառավարութեան կողմից մշակւող եւ իրականացyող հակաճգնաժամային ծրագրերը:
  -   Տնտեսութիւն