Տեղի է ունեցել «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի արժեթղթերի տեղաբաշխման
շնորհանդէսը
20-03-2009 21:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մարիոթ-Արմէնիա»
հիւրանոցային համալիրում մարտի 20-ին տեղի է ունեցել «Արցախ ՀԷԿ»
ԲԲԸ-ի արժեթղթերի տեղաբաշխման շնորհանդէսը, որին մասնակցել են ՀՀ
վարչապետ Տիգրան Սարգսեանն ու ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեյանը:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան
Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից,
ընկերութեան կողմից թողարկվող արժեթղթերի տեղաբաշխումն
իրականացնում է «Արմենբրոկ» ԲԲԸ-ն: «Արցախ հէկ» ընկերութիւնը
նպատակ ունի բաժնետոմսերի տեղաբաշխումից հավաքագրված միջոցներն
ուղղել ԼՂՀ-ում մի քանի նոր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը:
Տ.Սարգսեյանի խօսքերով, նախաձեռնութիւնը խորհրդանշական է ոչ
միայն այն պատճառով, որ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական
ճգնաժամի պայմաններում կազմակերպւում են նման միջոցառումներ,
այլեւ, որ այն կարող է նոր սկիզբ հանդիսանալ ֆինանսական շուկայի
ակտիւացման եւ դրա արդիւնքում` տնտեսութեան խթանման համար:
Վարչապետը նշել է նաեւ ներդրողների համար ներկայացւող նախագծի
գրաւչութիւնը, ենթակառուցուածքների զարգացմանն աջակցելու
կարեւորութիւնը, ինչը կնպաստի ԼՂՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանն
ու տնտեսական աճի հնարաւորութիւնների մեծացմանը: