2009թ.-ի յունուար-փետրուարին նախորդ տարուայ նոյն<br /> ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 3,7%-ով նուազել է<br />


2009թ.-ի յունուար-փետրուարին նախորդ տարուայ նոյն
ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 3,7%-ով նուազել է

  • 20-03-2009 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-փետրուարին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն նուազել է 3,7%-ով եւ կազմել 282 մլրդ 159,7 մլն դրամ (մօտ 923,7 մլն ԱՄՆ դոլար` հաշուարկուած յունուար-փետրուարի 1 դոլարի դիմաց 305,48 դրամ փոխարժեքով): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 100,4%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ այս տարուայ յունուար-փետրուարին հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը նուազել է 9,7%-ով եւ կազմել 83 մլրդ 796,6 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն աճել է 0,1%-ով եւ կազմել 24 մլրդ 206,5 մլն դրամ, շինարարութեան ծաւալը նուազել է 1,5%-ով եւ կազմել 22 մլրդ 144,1 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունն աճել է 5%-ով եւ կազմել 125 մլրդ 804,9 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը` 2%-ով եւ կազմել 101 մլրդ 274,7 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-փետրուարի համեմատ նուազել է 26,2%-ով եւ կազմել 506,5 մլն մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 44,8%-ով եւ կազմել 79 մլն դոլար, իսկ ներմուծումն նուազել է 21,2%-ով եւ կազմել 427,5 մլն դոլար: 2009թ.-ի յունուար-փետրուարին սպառողական գները 2008թ.-ի յունուար-փետրուարի համեմատ աճել են 2,5%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները նուազել են 9,6%-ով: Այս տարուայ փետրուարի վերջին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը աճել է 4,6%-ով եւ կազմել 75,7 հազար մարդ: Այս տարուայ առաջին երկու ամիսներին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 94 685 դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 13,8%-ով), այդ թւում` պետական յատուածում` 80 092 դրամ (աճել է 18,6%-ով), ոչ պետական յատուածում` 116 204 դրամ (աճել է 7,1%-ով): Այս տարուայ յունուար-փետրուարին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 305,48 դրամ (2008թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 305,98 դրամ):
  -   Տնտեսութիւն