Հայաստանի պետբիւջէից աղէտի գօտում շինարարական աշխատանքների<br /> իրականացման համար կտրամադրուի 2 մլրդ դրամ<br />


Հայաստանի պետբիւջէից աղէտի գօտում շինարարական աշխատանքների
իրականացման համար կտրամադրուի 2 մլրդ դրամ

  • 19-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աղէտի գօտում շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի պետբիւջէից կտրամադրուի 2 մլրդ դրամ: Ինչպէս ՀՀ կառավարութեան մարտի 19-ի նիստում յայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, աղէտի գօտում իրականացyող շինաշխատանքների շնորհիւ կլուծուեն մի շարք հարցեր` սոցիալական, բնակապահովման, աշախատատեղերի ստեղծման, ինչը կխթանի տնտեսութեան, մասնաւորապէս` շինարարութեան զարգացմանը, դրական ազդեցութիւն կունենայ նաեւ ՀՆԱ-ի աճի վրայ: Վարչապետ Տիգրան Սարգսեյանի խօսքերով, սա եւս հակաճգնաժամային միջոցառումներից մէկն է: Նա յայտնեց, որ «Վանաձոր-Խիմպրոմ» քիմկոմբինատի հետ ձեռք է բերուել համաձայնութիւն, ըստ որի, նախատեսւում է աղէտի գօտում իրականացուելիք շինարարական աշխատանքների համար պահանջւող շինանիւթերի մի մասը ստանալ հենց այդ ձեռնարկութիւնից: Տ.Սարգսեանը նշեց, որ քիմկոմբինատը կարող է արտադրել համեմատաբար էժան շինանիւթ, իսկ տեղական շինանիւթի օգտագործումով կնուազեցուեն ծախսերը, բացի դրանից կոմբինատը կունենայ արտադրութեան ծաւալներն աւելացնելու հնարաւորութիւն:
  -   Տնտեսութիւն