ՕՊԵԿ-ը 14 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին<br /> գիւղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման համար<br />


ՕՊԵԿ-ը 14 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին
գիւղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման համար

  • 19-03-2009 16:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 19-ին Հայաստանի Ազգային Ժողովը վաւերացրեց 2008թ.-ի դեկտեմբերի 23-ին Վիեննայում ստորագրուած ՀՀ եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ «Շուկայավարման հնարաւորութիւն ֆերմերներին» ծրագրի փոխառության համաձայնագիրը: Ըստ այդմ, Հայաստանին տրամադրվելու են 14 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ` տարեկան 3,2 տոկոսադրույքով եւ վարկի սպասարկման 1 տոկոս վարձավճարով: Վարկը տրամադրւում է 20 տարի մարման ժամկէտով, որից առաջին հինգ տարին` արտօնեալ: Ինչպէս նշեց հիմնական զեկուցող, գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Աւետիսեանը, համաձայնագրով ՀՀ-ն պարտաւորւում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ համաֆինանսաւորում կատարել` գիւղական տարածքների սոցիալական ենթակառուցուածքների զարգացման ծրագրերի իրականացման համար: Վարկային գումարից 0,5 մլն ԱՄՆ դոլարը ուղղուելու է ծրագրի իրականացման գրասենեակի պահպանման ծախսերին, իսկ գումարի հիմնական մասը` համայնքների գազիֆիկացման ծրագրերի իրականացմանը: Այդ նպատակով արդէն ընտրուել են առաւել խոցելի եւ անտառամերձ տարածքներում գտնուող 38 համայնքներ, որոնց համար կազմւում են նախագծեր: Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ մինչեւ նոր վարկային միջոցներ ներգրաւելը գիւղական տարածքների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացուած միջոցառումների մասին: Նա նշեց, որ այս տարեսկզբի դրութեամբ ընդհանուր առմամբ ծախսուել է 30 մլն ԱՄՆ դոլար: Այդ թւում ՕՊԵԿ-ի հետ 2005թ.-ին եւ 2007թ.-ին կնքուած երկու վարկային համաձայնագրերով ստացուել են, համապատասխանաբար, 5 մլն եւ 10 մլն, Գիւղատնտեսութեան զարգացման միջազգային հիմնադրամի կողմից` 15 մլն ԱՄՆ դոլարի չափով գումարներ: 30 մլն ԱՄՆ դոլարից 8,5 մլն ԱՄՆ դոլարը տրամադրվել է գիւղական ֆինանսաւորման կառոյցին, որը վերաֆինանսավորել է ընտրուած բանկերին եւ դրանց միջոցով տրամադրել 199 կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ վարկեր` միջինը 10-13 տոկոսով: Բացի դրանից, արտադրական ենթակառուցուածքների զարգացման բաղադրիչով 68 համայնքներում իրականացուել են ջրամատակարարման, միջհամայնքային ճանապարհների կառուցման, գազաֆիկացման երեք հիմնական ծրագրեր:
  -   Տնտեսութիւն