Հայաստանի կառավարութիւնը չի ցանկանում հետեւել ԱՄՆ-ի<br /> կառավարութեան օրինակին<br />


Հայաստանի կառավարութիւնը չի ցանկանում հետեւել ԱՄՆ-ի
կառավարութեան օրինակին

  • 18-03-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային Բանկի եւ այլ միջազգային ֆինանսական կազմակերպութիւնների կողմից տրամադրուող գումարները աւելի շատ նպաստում են Հայաստանի բանկերի հարստացմանը, քան փոքր եւ միջին ձեռնարկութիւնների զարգացմանը: Այս մասին մարտի 18-ին Ազգային ժողովում յայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցութեան անդամ Արծրունի Աղաջանեանը: Նա կոչ արեց կառավարութեանը առանց բանկերի մասնակցութեան տրամադրել այս վարկային միջոցները ձեռնարկութիւններին, այսպիսով ապահովելով վարկերի փոքր տոկոսադրույթներ: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը նշեց, որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարութիւնում ստեղծուած օպերատիւ արձագանքման շտաբը որոշ ձեռնարկութիւնների ֆինանսական միջոցներ տրամադրում է, սակայն դա հնարաւոր է միայն բացառիկ դէպքերում: Ընդանուր առմամբ, ըստ նախարարի, փոքր եւ միջին ձեռնարկութիւններին վարկերի տրամադրումը կառավարութեան իրաւասութիւնների մէջ չի մտնում, եւ արւում է բանկային համակարգի միջոցով, ինչպէս ընդունուած է ողջ աշխարհում: Ինչ վերաբերում է բանկերի կողմից արտօնեալ պայմաններով ստացուած վարկաիյին միջոցների բարձր տոկոսադրույթներով տրամադրմանը, ապա, ըստ նախարարի, դրանք արդարացուած են, հաշուի առնելով երկրում ստեղծուած տնտեսական իրավիճակից բխող ռիսկերը: Չհամաձայնելով նախարարի փաստարկներին, պատգամաւորը յիշեցրեց, որ ճգնաժամի հետեւանքները կանխելու նպատակով ԱՄՆ-ի կառավարութիւնը կարողացել է բաշխել 800 մլրդ դոլար:
  -   Տնտեսութիւն