ՏԿ նախարարը չի բացառում տրանսպորտի սակագների բարձրացում<br />


ՏԿ նախարարը չի բացառում տրանսպորտի սակագների բարձրացում

  • 18-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարը չի բացառում տրանսպորտի սակագների բարձրացման հնարաւորութիւնը: Մարտի 18-ի Ազգային ժողովի նիստի ընթացքում ի պատասխան «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Ռուզան Խաչատրեանի հարցին, նախարար Գուրգէն Սարգսեանը նշեց, որ նման անհրաժեշտութիւն կարող է առաջանալ ապրիլի 1-ից նախատեսւող գազի սակագնի բարձրացման արդիւնքում: Ըստ նախարարի, տրանսպորտի սակագինը հանդիսանում է մրցութային պայման, եւ այն փոփոխելու համար տրանսպորտային ընկերութիւնները պէտք է նախարարութեանը դիմում ներկայացնեն, ուր նշուած կլինի սակագնի առաջարկուող փոփոխութեան հիմնավորումը: Այս հիմնավորումների ուսումնասիրութեան արդիւնքում դիմումները կարող են բաւարարուել:
  -   Տնտեսութիւն