Հայաստանի ԴԱՀԿԱԾ-ի բռնագանձած գումարների ծաւալը 2008թ.-ին<br /> նախորդ տարուայ համեմատ գրեթէ կրկնապատկուել է<br />


Հայաստանի ԴԱՀԿԱԾ-ի բռնագանձած գումարների ծաւալը 2008թ.-ին
նախորդ տարուայ համեմատ գրեթէ կրկնապատկուել է

  • 17-03-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայութեան (ԴԱՀԿԱԾ) կողմից ընդհանուր առմամբ բռնագանձուել է 6 միլիարդ 780 միլիոն 663 հազար դրամ (մօտ 1 մլն 822 հազար ԱՄՆ դոլար), ինչը գրեթէ կրկնակի աւելին է 2007թ.-ի ցուցանիշից (3,7 միլիարդ դրամ): Ըստ ԴԱՀԿԱԾ-ի հաղորդագրութեան, 2008թ.-ին նախորդ տարուայ համեմատ կրկնակապատկվել է կարճուած կամ աւարտուած կատարողական վարոյթների քանակը. եթէ 2007թ.-ին դրանց քանակը կազմել է 38 718, ապա 2008-ին կատարուել է աւելի քան 72 հազար վարոյթ: Միաժամանակ, նշւում է, որ ծառայողների քանակի աւելացում տեղի չի ունեցել: Բռնագանձման գումարների աճը հիմնականում տեղի է ունեցել ֆիզիկական ու իրաւաբանական անձանց օգտին բռնագանձումների աճի շնորհիւ: Եթէ պետական բիւջէի օգտին 2008թ.-ին բռնագանձումների ծաւալը աւելացել է շուրջ 28%-ով եւ կազմել 1,371 միլիարդ դրամ, ապա ֆիզիկական ու իրաւաբանական անձանց օգտին բռնագանձումները աւելացել են աւելի քան կրկնակի եւ կազմել 5,409 միլիարդ դրամ:
  -   Տնտեսութիւն