Տիգրան Սարգսեան. Հայաստանը եւ Ռուսաստանը միշտ իրար կ'ողքի-կողքի էն եղել եւ միմեանց աջակցութիւն ցոյց տուել


Տիգրան Սարգսեան. Հայաստանը եւ Ռուսաստանը միշտ իրար կ'ողքի-կողքի էն եղել եւ միմեանց աջակցութիւն ցոյց տուել

  • 19-04-2011 17:19:42   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ռուսաստանը Հայաստանի արտաքին առեւտրական հիմնական գործընկերն է եւ բացառիկ դեր է խաղում Հայաստանի տնտեսութեան մէջ, մասնաւորապէս, ենթակառուցուածքների հետ կապուած ոլորտներում։ Այս մասին Ռուս-հայկական միջտարածաշրջանային առաջին ֆորումում ապրիլի 19-ին ունեցած ելոյթում յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը։ Նա ընդգծեց, որ երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնները լիովին համապատասխանում էն ռազմավարական գործընկերութեան մակարդակին։ Սակայն, ըստ նրա, չպէտք է բաւարարուել ձեռք բերածով։ Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի 17 ռեգիոնների միջեւ ներկայումս կան կնքուած 50 համաձայնագրեր։ Երեւանեան ֆորումն, ըստ վարչապետի, կոչուած է նպաստելու առաւել համաչափ տարածաշրջանային զարգացմանը, տնտեսական համագործակցութեան ողջ ներուժի բացայայտմանը։ Տ.Սարգսեանը նշեց, որ Հայաստանի կառավարութեան կողմից մշակուած ու իրականացուած հակաճգնաժամային ծրագիրը ակնյայտ արդիւնքներ տուեց. պետութեանը յաջողուեց կատարել բոլոր սոցիալական պարտաւորութիւնները բնակչութեան առջեւ, աւելին՝ բարձրացնել որոշ սոցիալական խմբերի սոցիալական վճարները։ Կառավարութիւնը նաեւ նախաձեռնեց մի շարք ենթակառուցուածքային նախագծէր, էական արտօնութիւններ տրամադրեց փոքր ու միջին բիզնեսին, լուրջ աջակցութիւն ցոյց տուեց համակարգաստեղծ ձեռնարկութիւններին, որոնք ժամանակաւոր դժուարութիւններ ունէին միջազգային շուկաներում կ'ոնիւկտուրայի հետ կապուած։ «Նորագոյն պատմութեան ընթացքում բարդ իրադրութիւններում մեր երկրները միշտ իրար կ'ողքի-կողքի էն եղել եւ միմեանց աջակցութիւն ցոյց տուել »,- ասաց վարչապետը, յաւելելով, որ կարճ ժամկէտում Ռուսաստանի տրամադրած վարկը թոյլ տուեց նուազեցնել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրա։ «Սակայն, ցաւօք սրտի, դեռ վաղ է խօսել լիակատար վերականգնման մասին»,- նշեց նա, նշելով, որ տնտեսութեան մի քանի բազային ոլորտների վրայ հիմնուած տնտեսական աճի հին մոդելը չի կարող այլեւս կայուն լինել, եւ Հայաստանի տնտեսական ռազմավարութիւնը հետճգնաժամեան մարտահրաւէրների պատասխանն է։ Մասնաւորապէս, Հայաստանի կառավարութիւնը մշակել է տնտեսական բարեփոխումների 7 առանցքային փաթեթներ, որոնք «մեզ տանում էն դէպի իննովացիոն տնտեսութիւն՝ բառիս լայն իմաստով»։ Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ կառավարութիւնը կիրառեց պետական արդիւնաբերական քաղաքականութեան գործիքը, որը նախատեսում է տնտեսութեան դիւերսիֆիկացիայ, արտահանման զարգացում, երկարաժամկէտ կայուն աճի ապահովման համար հիմքերի ստեղծում, իննովացիոն ներուժի կայունութիւն եւ ընդլայնում։ Տ.Սարգսեանը կառավարութեան որդեգրած նոր տեխնոլոգիաներով իննովացիոն արտադրութիւնների խրախուսման քաղաքականութեան համատեքստում է դիտարկում երկրի խորհրդարանի կողմից «Ազատ տնտեսական գօտիների մասին» օրէնքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։ Այն, ըստ վարչապետի, աննախադէպ հարթակ կը ստեղծի իննովացիայի զարգացման համար։ Կառավարութեան կողմից իրականացւում է գիւղատնտեսաութեան արդիականացման ծրագիրը, ինչպէս նաեւ բարեփոխումներ ՏՏ ոլորտում։ Կառավարութիւնը կարեւորում է էլեկտրօնային կառավարութեան համակարգի ստեղծման նախագիծը, որը թոյլ է տալիս հեշտացնել ձեռնարկութիւնների գրանցումը, ստեղծել մաքսային ու հարկային յայտարարագրման էլեկտրօնային համակարգ, բնակչութեան սպասարկման միացեալ կենտրոն։ Վարչապետի հաւաստիացմամբ, ուժգնանում էն ջանքերը շուկաների ապամենաշնորհայնացման ուղղութեամբ, եւ արդէն որոշակի արդիւնքներ կան։ Խոշոր ենթակառուցուածքային նախագծերի շարքում կառավարութեան ղեկավարը յիշատակեց նոր ատոմակայանի, Հիւսիս-հարաւ ճանապարհի, Իրանի հետ երկաթուղու կառուցման նախագծերը, որոնք կիրականացուէն մասնաւոր ու պետական գործընկերութեան հիման վրայ եւ նոր հնարաւորութիւններ կը ստեղծեն բիզնեսի զարգացման համար։ Տիգրան Սարգսեանը ամենախոշոր նախագծերից մէկն է համարում քաղաքացիների կեանքի որակի բարելաւման բարեփոխումները։ Մասնաւորապէս, կենսաթոշակային բարեփոխումենրի արդիւնքում 2014թ. Հայաստանը կ'անցնի կուտակային կենսաթոշակային համակարգի։ Պետական միջոցների նպատակային օգտագործման վրայ էն հիմնուած նաեւ առողջապահութեան ոլորտի բարեփոխումները. մասնաւորապէս, նախատեսւում է հիմնել նորագոյն տեխնոլոգիաներով յագեցած ժամանակակից օնկոլոգիական կենտրոն։ Առանցքային խնդիրներից է նաեւ կրթութեան մակարդակի բարձրացումը. ՀՀ նախագահի հովանու ներքոյ ստեղծուել է «Լոյս» հիմնադրամը, որը ֆինանսաւորում է աշխարհի լաւագոյն համալսարաններում հայ ուսանողների ուսումնառութիւնը։ Բարեփոխումների 7-րդ փաթեթը տարածքների համաչափ զարգացումն է. մօտ ժամանակներս ռուս գործընկերների օրինակով Հայաստանում կը ստեղծուի ռեգիոնների զարգացման պետական ներդրումային հիմնադրամ, որի միջոցները կուղղուէն տարածքների մասշտաբով նախագծերի իրագործմանը։
  -   Տնտեսութիւն